🟨 Եթե ես հայ ժողովրդի հետ կապ չունեմ, ուրեմն դուք կրկնակի անգամ կապ չունեք հայ ժողովրդի հետ։ Ես սա ասում եմ՝ ընտրությունների արդյունքների վրա հիմնվելով։ ▫️Դուք վատ ծառայություն եք մատուցում Ղարաբաղի մեր ժողովրդին։ Հայաստանում ուրիշ մարդ չկա՞, որ տուն չունի։ Ինչպես դուք եք անվանում՝ ինչու Ղարաբաղի ներկայացուցչություն, թող ձեր տուն տեղափոխվեն։ Նիկոլ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորին
🟨 ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի՝ մի քանի հարյուր մլն դոլարի հասնող սեփականությունն օրինական է, ես ուղիղ կոչ եմ անում դուրս գալ և հեղափոխություն անել։ Որովհետև մեր քաղաքական կամքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանենցից ապօրինի ձեռք բերված նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը։ ▫️Ով համաձայն չի, կոչ եմ անում հեղափոխություն անել։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ադրբեջանական տեղանունների օգտագործմամբ ես լեգիտիմացրել եմ ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքն ու հայաստանյան բնակավայրերը։ Այլ բան, որ դա հասկանալու համար որոշակի հմտություններ են անհրաժեշտ։ Ովքեր չեն հասկանում դա, ըստ ամենայնի, ունեն այդ հմտությունների պակասը։ Նիկոլ Փաշինյան
🟨 ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ «Մատենադարանի» տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը։ Անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը։ Նիկոլ Փաշինյան
🟨 ԵՄ ղեկավարությունը կխաբի Երևանին՝ կապված Հայաստանի եվրաինտեգրման հետ։ ▫️Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է Հայաստանը հայտնվել ԵՄ-ում, որտեղ Թուրքիայի և Սերբիայի նման երկրներ տասնամյակներ շարունակ հերթի մեջ սպասում են։ Սերգեյ Լավրով
🟨 Կենտրոն վարչական շրջանի Խանջյան փողոցում իրականացվող միջին նորոգման գործընթացը չխոչընդոտելու համար խնդրում ենք սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:00-ից 07:00-ն Տիգրան Մեծի պողոտայի աջ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել: Երևանի քաղաքապետարան
🟨 Ինքը չի պատմում Մոսկվայի դեպքը։ Հյուրանոցի նախամուտքում նստած՝ սպասում էինք հանդիպման գնալուն, ինքը ասաց՝ մեր ընտանիքի ընկերը կարելի՞ է գա։ ▫️Նրա ներկայությունը բերեց կոնֆլիկտի, բռնեց իմ ձեռքից, քաշեց, ես իր վրա բղավեցի։ Վերջում պարզվեց՝ ինքը հայտնի քրեական հեղինակություն է։ Ես մենակ չեմ եղել, եղել են մեր պատգամավորները, կարող են փաստել։ Ալեն Սիմոնյանը՝ Հայկ Սարգսյանի մասին
🟨 Պարոն Սևակ Խաչատրյան, ինչ ա նշանակում՝ երեխաները թող լավ սովորեն, որ նիկոլական չդառնան։ Ուզում եք ասել՝ էն 700 000-ից ավելի քաղաքացիները, որ ընտրել են ՔՊ-ին, լավ չե՞ն սովորել։ ▫️Ես շատ համբերատար եմ, բայց թույլ չեմ տալու, որ էս դահլիճում ժողովրդին որևէ մեկը վիրավորի։ Ով ում ուզում է՝ թող ընտրի․ նրանք բոլորը մեր հայրենակիցներն են, և բոլորը կիրթ մարդիկ են։ Ռուբեն Ռուբինյան