🟩 Այսօր ըմբշամարտի եվրոպական կոնգրեսի ընթացքում Մալխաս Ամոյանը պաշտոնապես ճանաչվել է 2025թ.՝ Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ։ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիա
🟨 Ֆրանսիայում անցկացվել է «1 Պիկասո՝ 100 եվրոյով» բարեգործական վիճակախաղ, որի ժամանակ տղամարդը շահել է Պաբլո Պիկասոյի բնօրինակ նկարը, որի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն ($1.2 մլն)։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հեքիաթային կալուգացիները պնդում են, որ ԱՊՐԻԼ ամսին պատրաստվում են «տելեվիզոր» նվիրել Ռոզալիա Աբգարյանին, որի ծնունդը ՀՈՒՆԻՍԻ 17-ին է։ ▫️Այն ամենը, ինչ պետք է իմանալ կալուգացու և նրա թիմակիցների մասին։ Վահագն Ալեքսանյան
🟧 Այս երեկոյից սկսած Հորմուզի նեղուցը փակ կլինի մինչև ԱՄՆ-ի կողմից իրանական նավերի և նավահանգիստների ծովային շրջափակման չեղարկումը: ▫️Հորմուզի նեղուցին մոտենալը կհամարվի հակառակորդի հետ համագործակցություն, և այդ նավերը հարձակման կենթարկվեն։ ԻՀՊԿ
🟨 Երևանում AI-ի միջոցով ավտոբուսների տեսախցիկներից ստացված տվյալների վերլուծությամբ հայտնաբերվում և դասակարգվում են ճանապարհների փոսերը, ճաքերը և մաշված հատվածները։ ▫️Քարտեզները թույլ են տալիս հստակ տեսնել խնդիրները և արդյունավետ պլանավորել վերանորոգման աշխատանքները։ Ի դեպ, միջին նորոգում անցած փողոցներում վնասվածքները գրեթե բացակայում են։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դոնի Ռոստովը քաղաքի կառավարման մեջ կներդնի արհեստական բանականության տեխնոլոգիաներ՝ հայտնաբերելու ճանապարհների փոսերը: ▫️Գաղափարը ծնվել է Երևանի կառավարման կենտրոն այցելելուց հետո, որտեղ ակտիվորեն օգտագործվում է արհեստական բանականությունը։ Դոնի Ռոստովի…
🟨 ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվել են «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը: ▫️Յուրաքանչյուր տարիքային խմբում 1-ին տեղ գրաված դպրոցը պարգևատրվել է 4 մլն, 2-րդ տեղը՝ 2,5 մլն և 3-րդ տեղը՝ 1,5 մլն դրամով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ