🟨 Այսօր՝ ապրիլի 15-ին, ԿԸՀ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս պահին այլ ուժերից առաջադրման փաստաթղթեր չեն ստացվել: ԿԸՀ
🟨 Ի հեճուկս մեր մտավախությունների՝ ԱՄՆ-ից բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ ԹՐԻՓՓ նախագիծը ինչպես եղել, այնպես էլ մնում է առաջնահերթություն ԱՄՆ-ի համար։ Նիկոլ Փաշինյան
🟨 Պատերազմի եռագլուխ կուսակցությունն ամբողջությամբ նախկիններից բաղկացած կուսակցություն է։ Որ երեքի ցանկը նայում ես, ոնց որ խառնած լինեն ու բաժանած, նույն մարդկանց շրջանակը՝ խառնած-բաժանած։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ռուսաստանը և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների վերաբերյալ, որ այն տեղի է ունեցել ոչ միտումնավոր հակաօդային պաշտպանության հարվածի հետևանքով։ ▫️Համաձայնագիրը ներառում է նաև փոխհատուցման հարցը։
🟨 Քահրամանմարաշի դպրոցի վրա զինված հարձակման հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել 20-ը։ ▫️Զոհվածների թվում են մեկ ուսուցիչ և երեք աշակերտ։ Հարձակվողը սպանվել է։ Քահրամանմարաշի նահանգապետ
🟨 Թուրքիայում կրկին զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա։ ▫️Քահրամանմարաշում զինված տղամարդը մտել է դասարան և կրակ բացել աշակերտների վրա, կա մեկ զոհ և վեց տուժած։
🟨 Այսօր մենք փոխել ենք մեր պատմության կործանանարար ընթացքը, և ՀՀ-ն դրել ենք ստեղծարար և խաղաղ պատմության ընթացքի մեջ։ ▫️Այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր՝ պետականակենտրոն գլուխը։ Նիկոլ Փաշինյան
🟨 Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչները խոսում են խաղաղությունը վերաբանակցելու մասին, այն իբր ավելի լավը դարձնելու նկատառումով։ ▫️Իսկ կներեք, ո՞վ կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այդ փաստաթուղթն ավելի լավն է դառնալու։ Նիկոլ Փաշինյան
🟨 Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված․ այն հիմա էլ ունի բավական ուժեղ իրավական հիմք։ ▫️Խաղաղությունն ունի պարտադիր իրավական ուժ, նկատի ունեմ՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որը ՀՀ և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին երկկողմ միջազգային պայմանագիրն է։ Նիկոլ Փաշինյան