🟨 Մենք ուզում ենք, որ դուք տեր կանգնեք խաղաղությանը, որովհետև դա ձեր խաղաղությունն է, ձեր զրկանքների գնով ձեռք բերված խաղաղությունն է։ ▫️Տեր կանգնելով խաղաղությանը՝ մենք տեր ենք կանգնում մեր պետությանը, մեր ինքնիշխանությանը, մեր ապագային։ Նիկոլ Փաշինյան
🟨 Մահացու հանտավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում։ ▫️«MV Hondius» զբոսանավի բռնկված վարակը հաստատվել է աշխարհի մի շարք երկրներում՝ Շվեդիա, ՄԹ, ԱՄՆ, Կանադա, Սինգապուր, Նոր Զելանդիա, Թուրքիա, Շվեյցարիա, Նիդեռլանդներ, Դանիա, Գերմանիա, Իսրայել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բոլորիս ուզում եմ մաղթել պոզիտիվ քարոզարշավ, բովանդակային քննարկումներ քաղաքական ուժերի միջև։ ▫️Իհարկե վստահ եմ՝ որքան էլ այս մաղթանքն ասենք, որոշ քաղաքական անցուդարձի դերակատարներ այնուամենայնիվ չեն կարողանա կամ չեն ուզենա անհրաժեշտ մակարդակը պահել և անընդհատ կփորձեն ներքաշել ոչ այնքան քաղաքական քննարկումների մեջ, բայց ես ապավինում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստությանը։ Արարատ Միրզոյան
🟨 Ներկայացնում եմ ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Արարատ Միրզոյանին։ Նիկոլ Փաշինյան
🟨 3 ականակիր հաջողությամբ անցան Հորմուզի նեղուցով՝ կրակների տակ։ Երեք ականակիրներին վնաս չի հասցվել, բայց մեծ վնաս է հասցվել իրանցի հարձակվողներին։ Նրանք ամբողջությամբ ոչնչացվել են բազմաթիվ փոքր նավակների հետ միասին։ ▫️Այս նավակները արագ և արդյունավետորեն անցել են ծովի հատակը։ Դոնալդ Թրամփ
🟨 Հայաստանում մեկնարկել է 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Այն կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ ▫️Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ։
🟨 Այսօր ուրախ ավտոբուսը շարժվում է դեպի Սյունիքի մարզ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր շտաբները բոլոր մարզերում այսօրվանից սկսում են քարոզարշավը։ ▫️Ուզում եմ շտաբների մեր գործընկերներին կրկին խնդրել պայմանավորված ձևով շատ ակտիվ քարոզարշավ իրականացնեն։ ▫️Սյունիքի մարզում հավաքը տեղի է ունենալու մայիսի 9-ին՝ 19։30-ին՝ Գարեգին Նժդեհի հրապարակում։ Այսօր Գորայքում կլինենք 10։00-ին։ Նիկոլ Փաշինյան