🟨 Տիգրան Մեծ 36Բ հասցեում ապամոնտաժվեցին ապօրինի տեղադրված ավտոտնակները։ ▫️Տարածքը բարեկարգվելու է, կառուցվում է նաև խաղահրապարակ: Երևանի քաղաքապետարան
🟨 FIFA-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 62,8 միլիոն մարդ, ինչը այն դարձրել է ԱՄՆ պատմության ամենադիտված աշխարհի առաջնության եզրափակիչը և ամենադիտված ֆուտբոլային հեռարձակումը։ Axios
🟨 Ամերիկացիները անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ՌԴ տարածքում գտնվող, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը։ Սերգեյ Լավրով
🟨 Այսօր խոցվել են Կրասնոդարի և Ստավրոպոլի շրջաններում գտնվող կարևոր թիրախներ, որոնք ներգրավված են ռուսական բանակին ԱԹՍ բաղադրիչներով, զինամթերքով ապահովելու գործում: Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Հուլիսի 21-ից մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը։ ▫️Մրցաշարին մասնակցում են 10 երկրների շուրջ 100 մարզիկներ, ովքեր մի քանի օր շարունակ կմրցեն լավագույնի կոչման համար։ Մրցաշարն ընդգրկված է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում։ ▫️Եզրափակիչ մենամարտերը կկայանան հուլիսի 25-ին՝ ժամը 15:00-ին։ Երևանի քաղաքապետարան
🟨 Իրանական բանակը ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթում, Հորդանանում, Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին: ▫️ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Իրանի Բեհբահան, Օմիդիե քաղաքների շրջակայքին, Թավրիզի մերձակայքում գտնվող ռազմական օբյեկտին, Բուշեհրին, Քաբուդարահանգին: Fars