🟨 Սամվել Կարապետյանի եղբայր, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը հավաքին հաջորդած երթին մասնակցում է մեքենայով։
🟨 Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքին ցուցադրվել է նրա ելույթը։ Այս անգամ ելույթը, ըստ համակիրների պնդումների, արհեստական բանականությամբ չի ստեղծված, թեպետ աչք է զարնում բանախոսի անթարթ հայացքը ընթերցման ողջ ընթացքում։
🟨 Եվս մեկ կանաչապատ տարածք Երևանում: Սարալանջը Հերացի փողոցին կապող հատվածում այսօր տնկեցինք շուրջ 300 ծառ ու թուփ: Տարածքն ապահովված է նաև ոռոգման համակարգով: ▫️Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով։ Տիգրան Ավինյան
🟨 Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց՝ որպես ծառայություն աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային, Գերմանիային և շատ ուրիշների։ ▫️Զարմանալի է, որ նրանք չունեն քաջություն կամ կամք՝ այս աշխատանքը կատարելու համար։ Դոնալդ Թրամփ