🟨 Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը բանակցություններ է վարում Իրանի հետ հրադադարի շուրջ։ ▫️ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը հանդես է գալիս որպես ԱՄՆ կողմից միջնորդ։ CBS News
🟨 Այսօր սպառնալիք է առաջացել Իրանի ժողովրդի համար, ինչն անընդունելի է։ ▫️Մարդիկ խաղաղություն են ուզում։ Հորդորում եմ ջանքեր դնել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Հռոմի Լեւոն XIV պապ
🟨 Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացմանն ուղղված գործողություններին, բայց նաև սխալ է համարում Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի երկրների նկատմամբ։ Ռեջեփ Էրդողան
🟨 5,5 ժամից՝ առավոտյան ժամը 4:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին տված վերջնաժամկետը Հորմուզի նեղուցը բացելու մասով։ Թրամփը խոստացել է իր պայմանը չկատարելու դեպքում Իրանին հասցնել քարի դար և վերացնել հնագույն քաղաքակրթությունը։ ▫️Radar Armenia-ն օպերատիվ կհետևի իրավիճակին՝ արտաժամյա ռեժիմով լուսաբանելով իրադրությունը։