🟨 Ժամը 16.56-ին շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ ▫️Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ ՆԳՆ խոսնակ
🟨 Վերջին տասնամյակում Cartier ժամացույցների գինն աճել է ավելի արագ, քան՝ Rolex-ինը։ ▫️2020թ. Covid-19-ի շրջանում Rolex-ի գները հասել էին գագաթնակետին։ Այնուհետ շուկան սկսեց կայունանալ, ուստի այժմ եռանիշ աճ գրանցել չի հաջողվում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ավարտվեց «Երևանի քաղաքապետի գավաթ» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը: ▫️Մրցաշարին մասնակցեցին 150 գեղասահորդներ Հայաստանից և տարբեր երկրներից՝ Արաբական Միացյալ Էմիրություններից, Հունաստանից, Վրաստանից, Իսպանիայից և Ղազախստանից։ Երևանի քաղաքապետարան
🟨 Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և երկու փեսաներից բռնագանձել 2 տասնյակը գերազանցող անշարժ գույքեր, 1 միլիարդ դրամը գերազանցող գումար։
🟨 Այսօր Հարավային Կովկասում ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ։ ▫️Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածքի։ Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նպաստել բանակցություններին։ ▫️Ներկայիս գործընթացները ամրապնդում են Հարավային Կովկասի և Միջին միջանցքի դերը։ Իրակլի Կոբախիձե