🟨 Պետք է լինի երաշխավորված խաղաղություն, Ալիևը պետք է ասի, թուղթը ստորագրեն, երաշխավորեն հզոր պետությունները՝ Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Պակիստանը։ Գագիկ Ծառուկյան
🟨 Շատ շնորհակալ ենք ձեզնից, որ էսքան բանն անում եք ժողովրդի համար։ Ես վիրահատությունից, ստենտ դնելուց օգտվել եմ, թոշակս ավելացել է։ Միշտ էդպես անեք, ժողովրդի աչքի լույսն եք։ Քաղաքացին՝ Նիկոլ Փաշինյանին
🟨 Էսօր ես, Սամվել Կարապետյանը, որը երկրի համար արել ենք, ներդրել ենք, ազգի պատիվը բարձր ենք պահել, ոչ թե պետք է քննադատել, վախացնել, տառասխալը։ Ես կարամ ասեմ, որ իրանք տառերն էլ չգիտեն, էդ անգիր արած խոսում են, և հիմնական նախադասությունները չեն տիրապետում, որ տիրապետեին, իրանք էսքան փաստաթղթեր չէին ստորագրի։ Գագիկ Ծառուկյան
🟨 Մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանը ուրախ է։ Եվ սա դարակազմիկ փոփոխություն է։ ▫️Սա չի նշանակում, որ մենք մեր որևէ զրկանք մոռացել ենք, որ մեր որևէ զոհին մոռացել ենք։ ▫️Հակառակը, մեր նահատակների հիշատակը հարգելու ամենալավ ձևն է ունենալ զարգացած, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունենող ՀՀ։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ստացել ենք 45 նոր տրոլեյբուսներ։ Մինչ այս մենք 2 խմբաքանակ էինք գնել՝ 15-ական։ ▫️Այս անգամ գնել ենք միանգամից 45-ը, որով ամբողջական տրոլեյբուսային հին պարկը փոխարինում ենք նոր տրոլեյբուսներով։ Տիգրան Ավինյան
🟨 Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնեսներ կառուցող ՌԴ քաղաքացիները սկսել են փակել իրենց բիզնեսները։ Նրանք հեռանում են ապագայի վերաբերյալ առկա անորոշության և հնարավոր խնդիրների պատճառով։ Սա միայն մակերեսային պատկերն է։ Կլինեն ավելի մեծ կորուստներ։ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդին
🟨 Մասնագետների կարծիքով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է նրան արժենալ ՀՆԱ-ի 15-20%-ի՝ առնվազն 5 միլիարդ դոլարի կորուստ։ ▫️Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտման մասին խոսակցությունների ֆոնին մեր երկրի հետ առևտրաշրջանառությունը կտրուկ նվազել է՝ 45.4%-ով։ Եվ…