🟨 Ֆրանսիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ ▫️Մակրոնն ընդգծել է Լիբանանում մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Փեզեշքիանը նշել է, որ Ֆրանսիայի դերն այս փուլում կարևորագույն նշանակություն ունի։
🟨 Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից առաջ սահմանափակվել է դեպի կառավարական շենքերի համալիր մուտքը։ Ապրիլի 9-ը և 10-ը հայտարարվել են ոչ աշխատանքային։
🟨 Իրանն սկզբում առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, որն անընդունելի էր։ Ապա առաջարկեցին ավելի ողջամիտ, բոլորովին այլ և հակիրճ ծրագիր։ ▫️Նախագահ Թրամփի կարմիր գծերը, մասնավորապես՝ Իրանի ուրանի հարստացման դադարեցումը, չեն փոխվել։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթ
🟨 Մոսկվան չի կարող անտեսել ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները, ինչպիսիք են Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը։ ▫️Այս փոփոխությունները կարող են զգալի սահմանափակումներ դնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումների վրա։ Կարևոր է, որ դա չարվի ընդդիմության ընտրական հնարավորությունները միտումնավոր սահմանափակելու համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ, խոսելով առաջիկա ընտրությունների մասին, ասաց. «Հայաստանը ժողովրդավարական երկիր է»։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ