🟨 Ընթացքի մեջ են հին ավտոտնակների ապամոնտաժման և բակի բարեկարգման աշխատանքները, որոնց արդյունքում կստեղծվեն նոր ֆուտբոլի դաշտ, խաղահրապարակ և կանաչապատ գոտիներ: Արմեն Փամբուխչյան
🟨 Գոհ ենք ԱՄՆ-Իրան հակամարտության ժամանակավոր հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունից։ ▫️Անկարան շարունակի ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար։ Հաքան Ֆիդան
🟨 ԵՄ ղեկավարությունը զարգացնում է իր սեփական միջուկային զենքի արդյունաբերական բազան։ ▫️Սա անխուսափելիորեն կհանգեցնի համաշխարհային սպառազինությունների մրցավազքի նոր փուլի։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայություն
🟨 Սարյան և Տիտոգրադյան փողոցներում արդեն մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք սկսվում են ժամը 21:30-ից և ավատվում 07:00-ին: ▫️Այսօրվանից միջին նորոգման աշխատանքներ են սկսվել նաև Անտոն Քոչինյան- Բուզանդ խաչմերուկից մինչև Աբովյան-Բուզանդ խաչմերուկն ընկած հատվածում: ▫️Աշխատանքների սկիզբը 22:30-ին է, ավարտը՝ ժամը 07:00-ին: Երևանի քաղաքապետարան
🟨 Իրանին ռազմական զենք մատակարարող երկրի վրա անմիջապես կսահմանվի 50% մաքսատուրք՝ ԱՄՆ-ին վաճառվող բոլոր ապրանքների համար։ ▫️Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի։ Դոնալդ Թրամփ
🟨 Մենք Իրանի հետ բանակցություններ ենք վարում և կքննարկենք սակագների և պատժամիջոցների մեղմացումը։ 15 կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ ▫️Ուրանի հարստացում չի լինի, և ԱՄՆ-ն, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խորը թաղված միջուկային «փոշին»։ Դոնալդ Թրամփ
🟨 Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ ▫️Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին կվերադարձվի։ Դատախազություն