🟨 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 8-12-ն ընկած ժամանակահատվածում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟨 Պարոնյան փողոցում արդեն տնկվել են սոֆորա ծառատեսակները: ▫️Սրանք գեղազարդ, մեծ սաղարթով ցրտադիմացկուն և ջերմասեր ծառեր են, որոնք ապահովում են ոչ միայն ստվերային ծածկ, այլև գեղեցիկ տեսք են հաղորդում քաղաքային միջավայրին։ Երևանի քաղաքապետարան
🟨 Փլուզվել է Չարենցի փողոցի տներից մեկի պատը, պատշգամբը և հարևանությամբ փորված նորակառույց շենքի հիմքի պատը։ ▫️Վնասվել է տան բակում ավտոմեքենան, տնից տարհանվել է 13 բնակիչ։ ՆԳՆ փրկարար ծառայություն
🟨 ՌԴ բոլոր հարևանները, նույնիսկ՝ ԵՄ անդամներ, հետաքրքրված են ռուսական երկաթուղային ցանցից օգտվելով և «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցելով, և միայն Հայաստանի ղեկավարությունն է կասկածի տակ դնում համագործակցության շարունակականությունը։ Ալեքսեյ Օվերչուկ
🟨 Հունաստանի Կրետե կղզում ավազե փոթորիկ է գրանցվել։ Իշխանությունները կոչ են անում բնակիչներին և զբոսաշրջիկներին խուսափել ճանապարհորդություններից և մնալ տանը։
🟨🟥Ապրիլի 15-ից հետո հին նմուշի թղթադրամները չեն համարվելու օրինական վճարամիջոց։ ▫️Ապրիլի 15-ից շրջանառությունից դուրս կգան երկրորդ սերնդի՝ հին թղթադրամները։ Քաղաքացիները կկարողանան դրանք փոխանակել միայն բանկերում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🎥YouTube
🟨 Evocabank-ը ներկայացնում է նոր առաջարկ՝ Արագ բիզնես վարկ/վարկային գիծ, որը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են արագ ներդրումներ իրականացնել՝ առանց ավելորդ փաստաթղթաշրջանառության և բարդ ընթացակարգերի։ ▫️Տրամադրվում են մինչև 60 մլն դրամ սահմանաչափով (կամ համարժեք արտարժույթով), մինչև 60 ամիս մարման ժամկետով և ավելի ցածր տոկոսադրույքով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Ads