🟨 Հոլիվուդում օգոստոսի 6-8-ը Netflix-ի «The Last House» ֆիլմի գովազդային արշավի շրջանակում փողոցից մոտ 9 մետր բարձրության վրա կառուցված և կահավորված գովազդային վահանակի ներսում մարդ է ապրել:
🟨 Կոսովոյում արտահերթ ընտրություններից հետո տեղի ունեցած խորհրդարանական նիստի ընթացքում ընդդիմադիր պատգամավորը ձվեր է նետել վարչապետ Ալբին Կուրտիի վրա:
🟨 Բրազիլական «Կորիտիբայի» ֆուտբոլիստը իր գոլը տոնելիս ցատկել է գովազդային վահանակի վրայով, սակայն ընկել է դեպի հանդերձարաններ տանող թունելի մեջ։ ▫️Գոլը չեղարկվել է խաղից դուրս լինելու պատճառով:
🟨 Այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չենք վարում, միջնորդների միջոցով հաղորդագրություններ ենք փոխանակում։ Ինչը «բանակցություններ» չէ, այլ՝ «հաղորդագրությունների փոխանակում»։ Աբբաս Արաղչի
🟨 Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո, հուսով ենք, այժմ պատշաճ կերպով գործող հրադադար է հաստատվել։ ▫️Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով այս գործընթացին՝ միաժամանակ նկատի ունենք անվտանգության և տնտեսական ճարտարապետության ձևավորումը։ Հաքան Ֆիդան