🟨 Մոսկվայում ՄԹ դեսպանատան երկրորդ քարտուղար Յանսե վան Ռենսբուրգ Ալբերտուս Գերարդուսը դիվերսիոն հետախուզական գործունեություն է ծավալել և փորձել է գաղտնի տեղեկություններ ձեռք բերել ռուս տնտեսական փորձագետների հետ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ։ ▫️Նրան հրահանգվել է երկու շաբաթվա ընթացքում լքել Ռուսաստանը։ ՌԴ ԱԴԾ
🟨 Հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները՝ երկուշաբթի՝ մարտի 30-ին, դասերը կանցկացվեն առցանց։ Հայաստանի Ամերիկյան համալսարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում են պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով։ ▫️Մենք բազում զոհերի և զոհողությունների գնով հասել ենք ոչ թե պատերազմի հետաձգման, այլ խաղաղության։ Նիկոլ Փաշինյան
🟨 Իտալիայում թանգարանից գողացել են մի քանի միլիոն եվրոյի հասնող արժեքով արվեստի հայտնի գործեր։ ▫️Գողացված ստեղծագործողությունների թվում են Ռենուարի «Ձկներ» կտավը, Պոլ Սեզանի «Նատյուրմորտ բալով» և Անրի Մատիսի «Օդալիսկա պատշգամբում» նկարները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին` իրանցիների տեղափոխման և մարդասիրական օգնության հարցերում, մեծ գնահատանքի է արժանի։ ▫️Իրանի և Հայաստանի դարավոր կապը դժվար պահին կրկին ցույց տվեց իր ամրությունը, և եղբայրական այս քայլերը կմնան Իրանի ժողովրդի հիշողության մեջ։ Աբբաս Արաղչի
🟨 Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը վստահություն են հայտնել, որ Պակիստանը կհեշտացնի հնարավոր բանակցությունները։ ▫️Պատիվ կլինի հյուրընկալել և աջակցել երկու կողմերի միջև բովանդակալից բանակցություններին։ Պակիստանի ԱԳ նախարար Իսհաք Դար