🟨 Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին։
🟨 Լիբանանում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով։ ▫️Լիբանանի օդային տարածքը բաց է. շաբաթական 2 անգամ իրականացվում են Բեյրութ-Երևան ուղիղ չվերթեր։ ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ալեն Սիմոնյանը գոհունակություն է հայտնել Թուրքիայի իր գործընկերոջը Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցված առաջարկի համար, որով Նուման Քուրթուլմուշն առաջարկել է ՀՀ-ին ներառել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ձևաչափում` նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։ ՀՀ ԱԺ
🟨 Հորմուզի նեղուցը լիովին բաց է և պատրաստ է առևտրի և լիարժեք անցման համար, սակայն ծովային շրջափակումը կմնա ուժի մեջ, մինչև Իրանի հետ մեր գործարքը 100%-ով ավարտվի։ Դոնալդ Թրամփ
🟨 Լիբանանում հրադադարով պայմանավորված՝ Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը հայտարարվում է լիովին բաց հրադադարի ժամանակահատվածում՝ համաձայնեցված երթուղով: Աբբաս Արաղչի
🟨 Մեր հարաբերությունները հարևան պետությունների հետ պետք է լավ լինեն։ ▫️Մենք քայլ առ քայլ առաջ ենք շարժվում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ Ադրբեջանի հետ համակարգված։ Ռեջեփ Էրդողան
🟨 Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում։ Հանդիպումը հնարավոր է Էրդողանի և գուցե՝ Թրամփի մասնակցությամբ։ Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգա
🟨 Հարավային Կովկասը մտել է խաղաղության շրջան։ ▫️Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար. համապատասխան համաձայնագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։ Հիքմեթ Հաջիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ