🟨 «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում մարտի 28-ի դրությամբ ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 324 սմ-ի։ Լևոն Ազիզյան
🟨 Ժամը 14:26-ին Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ▫️Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ: ՀՀ ՆԳՆ
🟨 Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ: ▫️Դատարանը գտել է, որ Ալեքսանյանին վերագրված արարքը ոչ թե պետական դավաճանություն է, այլ ծառայողական լիազորությունների չարաշահում։ Ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել է անփոփոխ։ ԲԴԽ խոսնակ
🟨 ԱԳՆ աշխատակից, պետական դավաճանության մեջ մեղադրվող Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է։ Փաստաբան
🟨 3 անձ ներկայացվել է նախաքննական մարմին․ նրանք կասկածվում են մարտի 25-ին Ազատության պողոտայում գտնվող շինության ներսում գույք այրելու մեջ։ ՆԳՆ խոսնակ
🟨 Ժամը 19.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող Կանազ մշակույթի տանը հրդեհ է բռնկվել։ ▫️Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ», մեկնել է ՆԳՆ ՓԾ 6 մարտական հաշվարկ, ՀՓԱԿ հերթապահ խումբ։ ՆԳՆ