🟨 Խորապես վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ ▫️Անկեղծ ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր նրանց, ովքեր տուժել են այս սարսափելի արարքից։ Վահագն Խաչատուրյան
🟨 «Ակտիվ քաղաքացի»-ն մեր քաղաքում խնդիրների լուծման ամենահարմար ու արագ գործիքն է։ ▫️Այն հնարարվորություն է տալիս անմիջապես ձեր գտնվելու վայրից տեղեկացնել մեզ ցանկացած խնդիր՝ ուղարկելով տեքստային հաղորդագրություն, լուսանկար կամ տեսանյութ։ Տիգրան Ավինյան
🟨 Միջազգային 15 մրցաշարեր՝ Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում։ ▫️15 միջազգային մրցաշարերը ներառում էին 13 մարզաձև և Հայաստան բերեցին շուրջ 6500 մարզիկների՝ 16 երկրներից: Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Գիշերը երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում, Քելբաջար քաղաքից 30 կմ հարավ։ ▫️Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: ▫️Երկրաշարժը զգացվել է Ջերմուկում՝ 4-5 բալ, Վայոց Ձորի մի շարք բնակավայրերում՝ 2-4 բալ և Սյունիքի մարզի բնակավայրերում ՝ 2-3 բալ ուժգնությամբ։