🟨 Տիգրան Մեծ 36Բ հասցեում ապամոնտաժվեցին ապօրինի տեղադրված ավտոտնակները։ ▫️Տարածքը բարեկարգվելու է, կառուցվում է նաև խաղահրապարակ: Երևանի քաղաքապետարան
🟨 FIFA-ի աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումը ԱՄՆ-ում դիտել է ավելի քան 62,8 միլիոն մարդ, ինչը այն դարձրել է ԱՄՆ պատմության ամենադիտված աշխարհի առաջնության եզրափակիչը և ամենադիտված ֆուտբոլային հեռարձակումը։ Axios
🟨 Ամերիկացիները անմիջականորեն մասնակցում են Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից ՌԴ տարածքում գտնվող, այդ թվում՝ քաղաքացիական օբյեկտների թիրախավորմանը։ Սերգեյ Լավրով
🟨 Այսօր խոցվել են Կրասնոդարի և Ստավրոպոլի շրջաններում գտնվող կարևոր թիրախներ, որոնք ներգրավված են ռուսական բանակին ԱԹՍ բաղադրիչներով, զինամթերքով ապահովելու գործում: Վոլոդիմիր Զելենսկի