🟨 Սամվել Կարապետյանի եղբայր, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը հավաքին հաջորդած երթին մասնակցում է մեքենայով։
🟨 Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքին ցուցադրվել է նրա ելույթը։ Այս անգամ ելույթը, ըստ համակիրների պնդումների, արհեստական բանականությամբ չի ստեղծված, թեպետ աչք է զարնում բանախոսի անթարթ հայացքը ընթերցման ողջ ընթացքում։
🟨 Եվս մեկ կանաչապատ տարածք Երևանում: Սարալանջը Հերացի փողոցին կապող հատվածում այսօր տնկեցինք շուրջ 300 ծառ ու թուփ: Տարածքն ապահովված է նաև ոռոգման համակարգով: ▫️Վերջին 4 տարիների ընթացքում Երևան քաղաքում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք՝ բոլորն իրենց ոռոգման համակարգերով։ Տիգրան Ավինյան
🟨 Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց՝ որպես ծառայություն աշխարհի տարբեր երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Ֆրանսիային, Գերմանիային և շատ ուրիշների։ ▫️Զարմանալի է, որ նրանք չունեն քաջություն կամ կամք՝ այս աշխատանքը կատարելու համար։ Դոնալդ Թրամփ
🟨 Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին, որը կբերի բաց սահմաններ և նոր դարաշրջան։ Էմանուել Մակրոն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային հարցեր։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը։ Թեհրանը ներկայացրել է իր «կարմիր գծերը»։ ▫️Իրանի վերահսկողություն Հորմուզի նեղուցի նկատմամբ ▫️Փոխհատուցումներ ▫️Իրանական ակտիվների ապասառեցում ▫️Երկարատև հրադադար Associated Press