🟨 Այսօր Հարավային Կովկասում ստեղծվում է բոլորովին նոր իրավիճակ։ ▫️Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածքի։ Իլհամ Ալիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վրաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նպաստել բանակցություններին։ ▫️Ներկայիս գործընթացները ամրապնդում են Հարավային Կովկասի և Միջին միջանցքի դերը։ Իրակլի Կոբախիձե
🟨 ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում։ ▫️Հայաստանը այս առումով դժվարին իրավիճակում է, հատկապես՝ ընտրական շրջանում։ Ալեքսանդր Լուկաշենկո
🟨 Իրանը հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական գործակալության ղեկավար Սեյեդ Մաջիդ Խադեմին մահացել է ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով։
🟨 Ինձ մտահոգում է Նոր Նորքի և Շենգավիթի գնահատականները, որոնք լավը չեն։ Այս առումով հետևություններ ունեն անելու։ Սա նշանակում է, որ լավ չի, ժողովուրդ ջան, ինչ որ բան լավ չեք անում, լավ արդյունք չեք տալիս, և մարդիկ էլ համապատասխանաբար ձեզ գնահատում են։ Տիգրան Ավինյան
🟨 Գայթակղությունը մեծ է ասելու, որ մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է Երևան քաղաքում օդի որակը բարելավվել, բայց պետք է լինել ազնիվ ու ասել, որ իրականում Երևան քաղաքում օդի որակի վրա մարդկային գործոնի ազդեցությունը բավականին չնչին է։ Օդի որակի բարելավումը պայմանավորված է բնակլիմայական պայմաններով։ Տիգրան Ավինյան