🟨 Հակակոռուպցիոն քրեական դատարանը ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանն ու Ադրբեջանը այնքան էլ ականջալուր չեն խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ‑ի և ԵՄ-ի առաջարկություններին՝ նախընտրելով ինքնուրույն լուծել բոլոր հարցերը: Սերգեյ Նարիշկին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գոլանի բարձունքները հավերժ կմնան Իսրայելի անբաժանելի մասը։ Այդ բարձունքների նկատմամբ վերահսկողությունն ապահովում է մեր անվտանգությունը։ Բենիամին Նեթանյահու
🟨 Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: ▫️#հատիկառհատիկ1 Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է ՀՀ-ին: Նիկոլ Փաշինյան
🟩 Երևանում այս տարի ընդհանուր առմամբ նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ՝ 460-ը արդեն տեղադրված է: ▫️ Վերջին տարիներին իրականացված ծրագրերի արդյունքում շուրջ 2000 վերելակ է արդեն իսկ նորերով փոխարինվել: Երևանի քաղաքապետարան
🟨 Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երրորդ անգամ խուսափել է անվստահության քվեից: ▫️Համայնքների պալատի քվեարկության ժամանակ 152 պատգամավոր աջակցել է նրա պաշտոնանկությանը, իսկ 180-ը՝ դեմ արտահայտվել: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ