🟨 2026թ․ հունվարին Հայաստանը զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդ է գրանցել։ ▫️2025թ. նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 139․482, իսկ այս տարի՝ 179․400։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հիմնանորոգված հ. 76 մանկապարտեզում ստեղծվել է ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ միջավայր մեր փոքրիկների համար։ ▫️Բարեկարգվել է նաև մանկապարտեզի բակը՝ դառնալով անվտանգ, գեղեցիկ և խաղերի համար հարմար տարածք։ ▫️Մանկապարտեզների վերակառուցումն ու հիմնանորոգումը մեր առաջնահերթություններից է․ մեր նպատակը պարզ է՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա իրեն կզգա սիրված և պաշտպանված։ Տիգրան Ավինյան
🟨 «Արտեմիս 2»-ի վճռորոշ փուլը՝ մարդկության համար նոր ռեկորդ: Այսօր տիեզերանավը կմոտենա Լուսնի «ազդեցության գոտուն» և կսկսի պտույտը նրա շուրջը։ ▫️Երբ «Օրիոն»-ի անձնակազմը հայտնվի Լուսնի հակառակ կողմում, Երկրի հետ կապը կընդհատվի շուրջ 40 րոպեով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 NASA-ն հրապարակել է Լուսնի լուսանկարը՝ արված Արտեմիս 2-ի անձնակազմի կողմից։ Պատկերի աջ կողմում երկրից երևացող հատվածն է, ձախ կողմում՝ մարդկային աչքով երբեք չերևացածը։
🟨 Ժամը 16.56-ին շտապօգնության խումբը «ձախ սրունքի առաջային մակերեսի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել մի անձի։ ▫️Նախնական տվյալներով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մասնավոր պահնորդական ընկերության աշխատակիցը հերթափոխի ընդունման-հանձնման ժամանակ իրեն ամրակցված զենքից պատահական կրակոց է արձակել։ Տեղափոխվածի առողջական վիճակը գնահատվում է բավարար։ ՆԳՆ խոսնակ