🟨 Ըստ իրանական զլմ-ների՝ ամերիկա-իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է Քարաջ B1 կամուրջը, որը համարվում էր Ալբորզի նահանգի ճանապարհային ենթակառուցվածքներից մեկը և պետք է շահագործման հանձնվեր մոտ ապագայում։
🟨 Հորմուզի նեղուցն ուժով բացելն անիրատեսական է։ Այն պետք է վերաբացվի, բայց միայն Իրանի հետ համակարգված։ ▫️Աշխարհը չի կարող ապրել մի նեղուցով, որը կարող է բացվել կամ փակվել մեկ գիշերվա ընթացքում։ Էմանուել Մակրոն
🟨Radar Armenia-ի տրամադրության տակ է հայտնվել վարչական դատարանի հերթական որոշումներից մեկը, որով օրինականացվելէ ներբակային տարածքում՝ ընդհանուր օգտագործման հողերում գտնվող ավտոտնակը։ ▫️Այս անգամ դատարանը, դատավոր Աննա Դիլբարյանի նախագահությամբ, որոշում (ՎԴ/5353/05/20) է կայացրել՝ Երևան համայնքին պարտավորեցնելով օրինականացնել Ա. Հովհաննիսյան փողոցի 14/46 հասցեում՝ ընդհանուր օգտագործման հողերում գտնվող 21 քմ մակերերով ավտոտնակը։
🟨 «Մենք սիրում ենք այս երկու խաղացողներին». «Ինտերի» հայ և թուրք կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանի և Հաքան Չալհանօղլուի մասնակցությամբ, հայերեն գրառմամբ տեսանյութը հրապարակվել է ակումբի սոցցանցերի էջերում։
🟨 Մարդիկ եկել են Ղարաբաղից, էստեղ, կներեք արտահայտությանս, տղամարդլամիշ են լինում։ Բայց 44-օրյա պատերազմի ժամանակ երբ նրանց պատմությունն ուսումնասիրում ես, մեկը խուճապ տարածող է եղել, մեկը դասալիք է եղել, մեկը որդուն դիրքերից փախցնող է եղել։ ▫️Հիմա հեշտ է Օպերայում կանգնել, դոշ ծեծել։ Նիկոլ Փաշինյան
🟨 ՌԴ այցը գնահատում եմ շատ հաջող։ ▫️Մեր օրակարգի բոլոր ուղղություններով ենք ձեռք բերել պայմանավորվածություններ՝ մշակույթից սկսած, ռազմատեխնիկական համագործակցությունով ավարտված։ Նիկոլ Փաշինյան
🟩 Ստացել ենք մի վիճակ, երբ առողջական խնդիր ունեցող մարդու մահճակալի կողքին հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը։ ▫️Մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որն այսքան արագ ու այսքան ծավալով ունենա արձագանք։ Նիկոլ Փաշինյանը՝ առողջության համընդհանուր ապահովագրության մասին
🟨 Փորձագետների կարծիքով՝ չինական և ռուսական բեռները, հավանաբար, կտեղափոխվեն Իրանով, այլ ոչ թե ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հայկական տարածքով, ինչը նշանակում է, որ բեռնափոխադրումների մեծ մասը, հավանաբար, ընդհանրապես չի մտնի Հայաստան: Ալեքսեյ Օվերչուկ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ