🟨 Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Իրանի Ջասկի շրջանի նավահանգստի էլեկտրաէներգիայի ենթակառուցվածքներին և աղազրկման պոմպերին ԱՄՆ հարվածների հետևանքով մոտ 20 գյուղ զրկվել է խմելու ջրից։
🟨 Հուլիսի 21-ին՝ ժամը 20:00-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Գաֆէսճեան քանդակների պարտեզ (Կասկադ համալիր)՝ Սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ հոբելյանական համերգաշրջանի փակման գալա համերգին։ ▫️Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ Երևանի քաղաքապետարան
🟨 Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ՌԴ Տամբովի մարզում Wildberries լոգիստիկ կենտրոնի վրա ուկրաինական ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է գիշերային հերթափոխի 7 աշխատակից, կա 24 տուժած։
🟨 Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի առևտրի նախարարությունը տեխնիկական փոփոխություն է իրականացրել՝ մաքսային դեկլարացիաներում այսուհետ հնարավոր կլինի ուղղակիորեն նշել Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077», երրորդ երկրների միջոցով իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործառնությունների ժամանակ: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ