🟨 Կառավարության անդամների՝ փոխվարչապետեր և նախարարներ, փոփոխություններ չեմ նախատեսում։ Այլ մակարդակներում որոշ փոփոխություններ, մտածում եմ, տեղի կունենան։ Նիկոլ Փաշինյան
🟨 Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է։ ▫️Ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը։ ՀՀ-ում ոչ մի հեռախոս, որը չի հավաստիացվում, որ ներմուծվել է օրինական ճանապարհով, չի աշխատելու։ Դրանով մաքսիմում կարելի կլինի պոպոք կոտրել, բայց որպես հեռախոս օգտագործելու հնարավորություն չի լինի։ Նիկոլ Փաշինյան
🟨 Տվյալներ են ստացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից ԱԺ ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու տարբեր դեպքերի մասին։ Հակակոռուպցիոն կոմիտե
🟨 Դատախազը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի [Գագիկ Ծառուկյանի փեսա] վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Դատախազություն
🟨 Զելենսկու գործերը լավ են։ Տեսեք, անկախ ամենից՝ նա լավ է, դիմանում է։ Շատ մարդիկ են մահանում երկու կողմից էլ։ Բայց ես կարծում եմ, որ նա լավ է։ Դոնալդ Թրամփ