🟨🟧 Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Լիբանանի հետ հրադադարի համաձայնագրին։ ▫️Այսօր երեկոյան նախարարների կաբինետ կներկայացնենք հրադադարի մասին համաձայնագիր՝ պահպանելով ռազմական գործողությունների լիակատար ազատությունը։ Բենիամին Նեթանյահու
🟨 Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ։ ▫️Գյումրու բնակիչների շրջանում որոշակի սկզբունքով կիրականացնենք քվեարկություն։ Հաղթած թեկնածուին կնշանակենք Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, որն էլ մեծ հավանականությամբ կլինի մեր թեկնածուն։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Նոյեմբերի 26-ին՝ ժամը 20:50-ին, 4․4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք։ Էպիկենտրոնային գոտում՝ 6 բալ ուժգնությամբ: ▫️Երկրաշարժը զգացվել է Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան և Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ-ում ՄԹ դեսպան Նայջել Քեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ ՄԹ դեսպանատան աշխատակցի կողմից կեղծ տեղեկություններ ներկայացնելու պատճառով։ ▫️Պատժամիջոցներ են սահմանվել ՄԹ ՆԳ, Ֆինանսների, Առողջապահության և Արդարադատության նախարարների դեմ։ ՌԴ ԱԳՆ