🟨 Էմանուել Գրեգուարը, հավաքելով ձայների մոտ 53%-ը, դարձել է Փարիզի նոր քաղաքապետ։ ▫️Հաղթանակից հետո Գրեգուարը քաղաքապետարան է ուղևորվել հեծանիվով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ունենք դինամիկ, խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա տարվում է։ ▫️Քննարկվում են մշակութային ոլորտում, օրինակ, Անիի պատմական կամրջի վերականգնման հնարավորությունը, քննարկվում են երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։ Արարատ Միրզոյան
🟨 ԱՄՆ ոստիկանությունը հրապարակել է Ջասթին Թիմբերլեյքի՝ 2024թ․ Նյու Յորքում ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կադրերը։ ▫️Երգիչը սայթաքում է սթափության թեստերի ժամանակ և փորձում բացատրել, որ համաշխարհային շրջագայության մեջ է։
🟨 Air Canada Express ավիաընկերության ինքնաթիռը Նյու Յորքի օդանավակայանում բախվել է հրշեջ մեքենայի. 4 հրշեջ ծանր վիրավորվել է։ ▫️Ինքնաթիռում եղել է 100 ուղևոր։