🟨 Իրանը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ չնայած կեղծ լուրերին՝ որևէ վճար չի պահանջում Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Եթե սա ճիշտ չէ, բանակցությունները անմիջապես կավարտվեն։ ▫️Բացի այդ, ԱՄՆ-ն Իրանին որևէ գումար չի տրամադրել։ Դոնալդ Թրամփ
🟨 Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։
🟨 Իսրայելը չի կարող հանդուրժել խաղաղության նույնիսկ չնչին հնարավորությունը։ ▫️Նայելով վերջին 10 օրերի ընթացքում նրանց արած հայտարարությունները՝ պարզ է դառնում, որ մենք բախվում ենք ոչ թե պետության դատողության, այլ խելքը կորցրած արմատականների խմբի։ Ռեջեփ Էրդողան
🟨 Հայաստանը և նրա ղեկավարությունն այժմ գտնվում են խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։ ▫️Սա կարևոր է մեզ համար, քանի որ դարեր շարունակ Ռուսաստանը և Հայաստանը հարևաններ են եղել, եղբայրական երկրներ։ Դմիտրի Պեսկով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՍԴ-ն մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը՝ պահանջելով տրամադրել ԱԺ ընտրություններին մասնակցած անձանց ամբողջական տվյալները՝ այն անձանց վերաբերյալ, որոնց տվյալներն ու քվեարկության վայրերը պահվել են գաղտնի, և որոնց ընդհանուր թիվը կազմում է 16 738 անձ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեզ համար Լիբանանում հրադադարը նույնքան կարևոր է եղել, որքան Իրանում և նմանապես՝ Լիբանանում պատերազմի ավարտը նույնքան կարևոր էր, որքան Իրանում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ
🟨 Իտալիայի 5 քաղաքներում հայտարարվել է շոգի ամենաբարձր մակարդակ։ ▫️Բոլոնիայում, Բոլցանոյում, Բրեշիայում, Պերուջայում և Ֆլորենցիայում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կարող է հասնել 37-39 աստիճանի։
🟨 Բրյուսելում ստորագրված հուշագիրը նախատեսում է աջակցություն Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհային ուղղությունների նախապատրաստման աշխատանքներին, որոնք կապելու են սահմանային անցակետերը ՀՀ ճանապարհային ցանցին։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
🟨 Տվյալներ են ստացվել, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում, ԱԺ ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով Վայոց ձորի և Շիրակի մարզերի մի շարք բնակիչների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։ Հակակոռուպցիոն կոմիտե