🟨 Լայնածավալ պատերազմի 1001-րդ օրը Ռուսաստանը նույնքան խենթ է, որքան 1000-րդ օրը և փետրվարի 24-ին։ ▫️Այսօր խուճապային հաղորդագրություններ տարածվեցին, թույլ մի տվեք ձեր էմոցիաներն օգտագործվեն։ Շարունակում ենք ամրապնդել ՀՕՊ-ը։ Վոլոդիմիր Զելենսկի
🟩 Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում 11։0 հաշվով հաղթելով իրանցի մրցակցին։ ▫️Աշոտ Խաչատրյանը (77 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։
🟩 Սուրեն Աղաջանյանը (60 կգ) դարձել է հունահռոմեական ոճի զինվորականների ըմբշամարտի աշխարհի չեմպիոն։ ▫️ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր։
🟨 Միացյալ Նահանգները հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնության փաթեթի մասին: ▫️Այն կներառի HIMARS-ի արկեր, TOW հրթիռներ, ԱԹՍ-ներ, քիմիական պաշտպանության սարքավորումներ: