🟨 Մարտի 26-ին` ժամը 19:00-ին, սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կողմից իրականացվող «Հայ վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի բացման համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ ▫️Բացման համերգին ելույթ կունենա Երևանի երիտասարդական նվագախումբը։ ՏՈՄՍԵՐԸ Երևանի քաղաքապետարան
🟨 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Մարթա Կոսն ընդգծել է, որ ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին երկկողմ համագործակցության, մասնավորապես՝ բարեփոխումների օրակարգին, Հայաստանի քաղհասարակությանն ու ԶԼՄ-ներին։ ՀՀ կառավարություն
🟨 Ժամանակն է հարթել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման և կայունության ճանապարհը։ ▫️Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ներդնել քաղաքացիական ենթակառուցվածքներին ուղղված հարվածների մորատորիում, անկախ նրանից՝ դրանք կապված են ջրի, թե էներգիայի հետ։ Պետք է վերականգնվեն նավարկության ազատությունն ու անվտանգությունը։ Էմանուել Մակրոն
🟨 Երևանի Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցում գտնվող շուրջ 7,000 քմ մակերեսով հողամասը ամրացվել է ՇՄ նախարարությանը և անորոշ ժամկետով տրամադրվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյան
🟨 Սարալանջը Հերացի փողոցին կապող տասնամյակներով անխնամ և անուշադրության մատնված տարածքը բարեկարգվում է: ▫️Այս օրերին կատարվում է նոր հողախարնուրդով մշակում, հարթեցում, անցկացվում է ոռոգման համակարգ: Առաջիկայում կտնկվեն գեղազարդ ծառեր և թփեր: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ