🟨 Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մոսկվայի 9 տարբեր բուհերում զանգվածային տարհանումներ։ ▫️Նախնական տվյալներով՝ պատճառը ռումբերի առկայության մասին ահազանգերն են։
🟨 Տաջիկստանը փակել է իր օդային տարածքն իրանական ավիաընկերությունների համար այն պահին, երբ Թեհրանից Դուշանբե ուղևորվող «Varesh Airlines»-ի ինքնաթիռն արդեն օդում էր։ ▫️Ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» օդանավակայան։
⬛️ Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն։ ▫️Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ
🟨 Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով հանուն խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի։ Մենք ճանապարհներ և կամուրջներ ենք կառուցում՝ օգտագործելով փոխկապակցվածության ապահովմանն ուղղված մեր 200 միլիոն եվրո արժողությամբ փաթեթը։ ▫️Մենք ամրապնդում ենք էներգետիկ անվտանգությունը։ ԵՄ-Հայաստան գործընկերությունն արագորեն առաջ է ընթանում և ավելի ամուր է, քան երբևէ։ Ուրսուլա ֆոն դեր Լայեն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
🟧 ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։ ▫️Այն պատրաստվել է՝ բխելով ՀՀ Կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟩 Երևանի քաղաքապետարանը ներկայացնում է բացառիկ հանդիպում կինոյի լեգենդ Ջեյմս Քամերոնի հետ։ ▫️«Տերմինատոր», «Այլմոլորակայիններ», «Տիտանիկ», «Ավատար» և այլ լեգենդար կինոնկարների հեղինակը կհանդիպի երևանյան հանդիսատեսի հետ։ Երևանի քաղաքապետարան
🟨 Պակիստանն ԱԹՍ հարվածներ է հասցրել Աֆղանստանի Ղանդահար քաղաքին՝ հայտարարելով, որ սա պատասխան գործողություն էր աֆղանական կողմից իր օդային տարածքի խախտմանը։
🟨 Մենք ցանկանում ենք խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Սակայն ՌԴ և ՀՀ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում։ ▫️Մինչև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը մեր հարաբերությունները 90%-ով կենտրոնացած էին անվտանգության խնդիրների վրա։ Այժմ՝ խաղաղության պայմաններում, ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները կփոխակերպվեն։ Մենք կառուցողական ենք տրամադրված։ Նիկոլ Փաշինյան