🟨 2022թ. դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել Օլաֆ Շոլցն ու Վլադիմիր Պուտինը։ ▫️Շոլցը նշել է, որ պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը, և կոչ է արել բանակցություններ սկսել խաղաղ կարգավորման ուղղությամբ։
🟨 «Կանաչ Երևան» գաղափարի շրջանակում Նորքի այգիներում մեկնարկեցինք ծառատունկը, որն ուղղված է մեր քաղաքի կանաչ տարածքների վերականգնմանը և ընդլայնմանը։ Տիգրան Ավինյան
🟨 Երբ ցուցարարները դուրս գան խորհրդարանի շենքից, ես հրաժարականի դիմում կգրեմ։ Նոր ընտրություններում առաջադրվեմ։ Կտեսնենք, թե ով որքան աջակցություն կստանա։ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիա
🟨 Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է ԿԸՀ շենքի մոտ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարներին։ ▫️Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են արգելափակել երթևեկությունը։
⬛️ 84 տարեկանում կյանքից հեռացել է դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան։ ▫️Դերասանուհին հայտնի էր այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Հանդիպման վայրը չի փոխել չի կարելի» և այլն։
🟨 Վրաստանի ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը և ստացել 89 մանդատ։
🟨 Վրաստանի ԱԺ ընտրությունների վերջնական արձանագրության քննարկման ժամանակ ընդդիմադիր Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։