🟨 Իրանին ռազմական զենք մատակարարող երկրի վրա անմիջապես կսահմանվի 50% մաքսատուրք՝ ԱՄՆ-ին վաճառվող բոլոր ապրանքների համար։ ▫️Բացառություններ կամ արտոնություններ չեն լինի։ Դոնալդ Թրամփ
🟨 Մենք Իրանի հետ բանակցություններ ենք վարում և կքննարկենք սակագների և պատժամիջոցների մեղմացումը։ 15 կետերից շատերի շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ ▫️Ուրանի հարստացում չի լինի, և ԱՄՆ-ն, համագործակցելով Իրանի հետ, կփորի և կհեռացնի խորը թաղված միջուկային «փոշին»։ Դոնալդ Թրամփ
🟨 Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի և Իրանի միջև կայացված կարևոր որոշումը՝ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ ▫️Մենք նաև բարձր ենք գնահատում միջնորդական, այդ թվում՝ Պակիստանի ջանքերը, և խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու և Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար։ Նիկոլ Փաշինյան
🟨 Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը ՀՀ-ին կվերադարձվի։ Դատախազություն