🟨 Արդարադատության միջազգային դատարանը մերժել է «Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» Կոնվենցիայի կիրառման վերաբերյալ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները։
🟨 Սյունիքում առատ տեղումներ են: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:
🟨 Միակ ճանապարհը Ուկրաինայի ԶՈւ-ին լիակատար աջակցություն ցուցաբերելն է: ▫️ Ուկրաինայի հարցում առանց ուկրաինացիների, Եվրոպայի հարցում առանց եվրոպացիների հնարավոր չէ որոշումներ կայացնել։ Էմանուել Մակրոն
🟨 Չինաստանում ամենագնացը մեծ արագությամբ մխրճվել է մարդկանց բազմության մեջ: ▫️Այս պահին զոհերի թիվը 35 է, 43 տուժած գտնվում է հիվանդանոցում: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Համաձայնագրի ստորագրումը կախված է Հայաստանից: Ադրբեջանական կողմն այդ գործընթացի նախաձեռնողն է և շահագրգռված է դրա ավարտով: Ջեյհուն Բայրամով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Չնայած COP29 համաժողովին մասնակցելու համար Հայաստանի մի քանի ներկայացուցիչների գրանցմանը, նրանք չեն ժամանել: ▫️Կարծում ենք, որ սա բաց թողնված հնարավորություն է նրանց համար: Ջեյհուն Բայրամով
🟨🟧 Իրավապահ մարմինների կողմից այսօր գործողություններ են իրականացվել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ ▫️Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան