🟥 «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է 2 երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ ▫️«Տելեկոմ Արմենիան» ընդլայնում է միջազգային ինտերնետային տրաֆիկի մատակարարման երկրների թիվը և աշխարհագրությունը՝ ապահովելով տարանցումը սեփական ենթակառուցվածքների միջոցով դեպի Ադրբեջան։ ▫️Համաձայնագիրը նպատակ ունի նպաստելու տարածաշրջանում կապուղիների դիվերսիֆիկացմանը, հեռահաղորդակցության ցանցերի հուսալիության բարձրացմանը և տելեկոմ ոլորտումհամագործակցության զարգացմանը։
🟨 Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ AzerTelecom-ը և Telecom Armenia-ն երկկողմ համաձայնագրեր են ստորագրել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Գարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում՝ 4․3 °C, նորմայից ցածր էր 0․7 °C-ով: ▫️Տեղումների քանակը կազմել է 260 մմ, որը գերազանցել է գարնան նորման․ մարտը ամենատեղումնառատն էր Հայաստանի դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟩 Իրանի հավաքականը Բելգիայի հետ ոչ-ոքիից հետո հանդերձարանում հյուրընկալող քաղաք Լոս Անջելեսին թողել է ձեռագիր շնորհակալական նամակ՝ ի նշան իրենց հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Որտեղ մանկապարտեզային խնդիրը կանգնած էր ամենասուրը, լուծումները տվել ենք։ ▫️Այժմ խնդիր ունենք Էրեբունիում, ուշադրությունը պետք է սևեռենք Էրեբունու մանկապարտեզների հիմնանորոգման վրա։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Տեմպը [Կիևյան կամրջի հիմնանորոգման] բավական լավն է, կարևորը պահպանելն է և մեր նշված ժամկետներում ավարտելը։ ▫️Որքան էլ այս աշխատանքները կարևոր են ու առաջին հերթին անվտանգությանն են միտված, այնուամենայնիվ բազմաթիվ խնդիրներ են ստեղծում քաղաքում՝ խցանումների հետ կապված։ Տիգրան Ավինյան
🟧 Ժամը 09:03-ին Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2․1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնային գոտում՝ 2-3 բալ: ▫️Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Փրկարար ծառայություն
🟨 Ըստ Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ Ռուսաստանը Սև ծովում ԱԹՍ հարված է հասցրել թուրքական VICTRESS բեռնատար նավին․ կան զոհեր։ ▫️Նավը պատկանում է թուրք նավատիրոջ և ծածանում է Պանամայի դրոշը։