🟨 Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի կողմից գործադրվող անկեղծ ջանքերին։ ▫️Հույս ունենք որքան հնարավոր է շուտ ստանալ լավ նորություններ։ Շարունակելու ենք աշխատել կայուն խաղաղության համար։ Ռեջեփ Էրդողան
🟨 Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները` դրանք որակելով որպես «տոտալ կեղծարարություն»։ ▫️Զուրաբիշվիլին կոչ է արել բնակչությանը երկուշաբթի օրը բողոքի ցույց անցկացնել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ։
🟨 Գերմանիայի ԱԳ նախարար Բերբոքը չի կարողացել զսպել զարմանքը, երբ Պեկինի օդանավակայանում նրան ոչ ոք չի դիմավորել։ ▫️Չինաստանի ԱԳՆ-ն վիրավորվել է Սի Ծինպինի հասցեին նրա հնչեցրած «բռնապետ» արտահայտության համար:
🟨 Նախնական պայմանավորվածություն կա, որ 2025թ. հունվարի 1–ից «Ագարակ» սահմանային կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի սահմանապահ զորքերի կողմից։ ԱԱԾ տնօրենԱրմեն Աբազյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ