🟨 Ես ներողություն եմ խնդրում երևանցիներից այս դժվարությունների համար, բայց վստահեցնում եմ՝ ճանապարհը, որ միասին անցնելու ենք, բերելու է միայն ավելի լավ, որակյալ տրանսպորտային համակարգի: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨⬛️ 91 տարեկանում մահացել է երաժշտության լեգենդ, հայտնի կոմպոզիտոր Քուինսի Ջոնսը: ▫️Նա հանգուցյալ պոպ երգիչ Մայքլ Ջեքսոնի պրոդյուսերն է եղել, աշխատել է Ֆրենկ Սինատրայի, Ուիլ Սմիթի և այլ աստղերի հետ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Միասնական տոմսային համակարգը մեր քմահաճույքը չէ, այն Երևան քաղաքում երկարաժամկետ, լավ որակի հանրային տրանսպորտի ապահովման միջոցն է: ▫️Երևանի քաղաքապետարանն այս տարի միայն ստիպված է եղել 8.5 մլրդ դրամ դոտացիա տալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին, որովհետև նոր շարժակազմերը պահելն ու սպասարկման ծախսերը կտրուկ աճել են: Տիգրան Ավինյան
🟨 Նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ։ ▫️Մինչև նոր վճարային պայմաններին անցնելը հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64,944,000 ՀՀ դրամ։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան