🟧 Քամալա Հարրիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար քրիստոնյա հայերը դաժանաբար հալածվեցին ու բռնությամբ տեղահանվեցին Արցախից։ ▫️Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դոնալդ Թրամփ
🟨 Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ ▫️Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը գնելով առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում, հնարավոր կլինի ստանալ 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո): Երևանի քաղաքապետարան
🟨 Ենթադրաբար, ահաբեկիչները հարձակվել են գործարանի վրա՝ բաժանվելով երկու խմբի։ ▫️ Մահապարտ-ահաբեկիչը պայթյուն է իրականացրել մուտքի մոտ, մյուս խումբը ներս է մտել և պատանդներ վերցրել։
🟨 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից շուրջ 2500 քմ հատվածը բարեկարգվել է: ▫️Անցկացվել է 290մ սնուցման ջրագիծ, կառուցվել շատրվանային համակարգ, տեղադրվել՝ 22 նստարան և 24 աղբաման։ Երևանի քաղաքապետարան
🟨 Եթե ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն Ուկրաինա, ապա Ռուսաստանը կարող է պահեստներից հանել ամենավտանգավոր զենքերը։ ▫️ՌԴ-ն չի կործանվի, եթե Զելենսկին «կեղտոտ ռումբ» նետի Մոսկվայի վրա, այլ այնպես կպատասխանի, որ Ուկրաինան կվերանա։ Ալեքսանդր Լուկաշենկո