🟨 Իրանը ծրագրեր ուներ գրավելու ամբողջ Մերձավոր Արևելքը և ամբողջությամբ ոչնչացնելու Իսրայելը։ ▫️Ինչպես Իրանը, այնպես էլ այդ ծրագրերը այժմ մեռած են։ Դոնալդ Թրամփ
🟨 Կանանց տոնին նվիրված հանդիպում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի մեր աշխատակիցների հետ: ▫️Նրանք ամեն օր շատ վաղ սկսում են իրենց աշխատանքը, որպեսզի մենք կարողանանք քայլել մաքուր բակերով ու փողոցներով։ Քաղաքի մաքրությունը հենց նրանց աշխատանքի շնորհիվ է պահպանվում։ Տիգրան Ավինյան
🟨 Մենք 2 անգամ վերացրինք նրանց ղեկավարությանը՝ անգամ այն ժամանակ, երբ հավաքվել էին նոր առաջնորդ ընտրելու, հիմա ասում են՝ որդին է, թեև ոչ ոք չգիտի՝ նա որտեղ է։ Դոնալդ Թրամփ
🟨 Երևանում՝ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում, մարտի 17-18-ը կանցկացվի Հանրային ոլորտի նորարարության երրորդ համաժողովը։ ▫️Համաժողովին կմասնակցեն պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟥 ՀՀ ԱԳՆ-ում Radar Armenia-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսական կողմին տեղեկացվել է՝ նախընտրական շրջանում իրավական սահմանափակումներով պայմանավորված՝ առաջարկվող հումանիտար օգնությունը, որը նախատեսվում էր տրամադրել «Եվրասիա» ՀԿ-ի և նրա ղեկավար Միկա Բադալյանի միջոցով, համարվում է ոչ նպատակահարմար։ ▫️Ընդառաջելով մեր խնդրանքին՝ ԱԳՆ մեր աղբյուրը տրամադրել է նաև ՌԴ կողմից առաջարկված օգնության ցանկը՝ օր՝ 600 հատ թեյ, 300 հատ ատամի խոզանակ, 300 հատ հակաբորբոքիչ կրեմ, 320 հատ ատամի մածուկ, 300 թաց անձեռոցիկ և այլն։ ▫️Մեր զրուցակիցն անհրաժեշտ համարեց նաև ընդգծել, որ ՀՀ կառավարությունն առկա գերակայություններով հետևողականորեն և շարունակաբար աջակցում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին օր.՝ բնակարանային և աշխատատեղերի ապահովման ծրագրերի շրջանակներում: Հ.Գ. Ուշադրության արժանի է հատկապես կցված ցուցակը։
🟨 Երևանի վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգման աշխատանքները: ▫️Երեկ գիշերային ժամերին փոսալցման աշխատանքներ են իրականացվել հետևյալ փողոցներում. ▫️Արին Բերդ ▫️Ս. Սաֆարյան ▫️Թբիլիսյան խճուղի ▫️Աբովյան ▫️Սեբաստիա-Տիչինա խաչմերուկ ▫️Տիչինա ▫️Այս գիշեր փոսալման աշխատանք կիրականացվի հետևյալ փողոցներում. ▫️Թբիլիսյան խճուղի ▫️Ծաղիկների փողոց (Էրեբունի) ▫️Գարեգին Հովսեփյան Երևանի քաղաքապետարան
🟨 Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Հաքան Ֆիդանի հետ և դատապարտել Թուրքիայի տարածքում վերջին հրթիռային հարվածը։
🟨 Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից։ Թուրքիայի ՊՆ
🟨 Արարատ Միրզոյանը և Յուսեֆ Ռաջին քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: ▫️Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։