🟨 Մոլդովայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները ձայների 50%-ի հաշվարկից հետո (UPD). ▫️Մայա Սանդու – 35% ▫️Ալեքսանդր Ստոյանոգլո – 29.33% Ըստ գործող նախագահ Սանդուի, ինքը եվրոպամետ թեկնածու է, Ստոյանոգլոն` ռուսամետ։
🟨 Մեկ ամսվա ընթացքում Երևանում կազմակերպվել և առանձին տարածքներ են տեղափոխվել թվով 128 ոչ պիտանի տրանսպորտային միջոցների հենակմախքներ և թվով 187 տարբեր մետաղական ջարդոններ և իրեր:
🟨🟧 Մոլդովայում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի նախնական արդյունքները քաղաքական լուրջ լարվածություն են առաջացրել։ Մոլդովայի սփյուռքի քվեարկության շնորհիվ ձայները հավասարվել են։ Դեռ մնացել է հաշվելու 30 հազար քվե։ ▫️Կողմ – 50% ▫️Դեմ – 50%
🟨 Դոնալդ Թրամփը կես ժամով խոհարար է դարձել McDonald’s-ում, կարտոֆիլ է տապակել և բաժանել ավտոսրճարանի այցելուներին։ ▫️Նա ասել է, թե ինքը «15 րոպե» ավելի երկար է աշխատել McDonald’s-ում, քան Քամալա Հարրիսը։