🟨 Բաքվում ՄԱԿ-ի կլիմայի հարցերով COP 29 համաժողովին Պուտինի մասնակցության մասին որոշումը դեռ չի ընդունվել, սակայն Ռուսաստանն անպայման ներկայացված կլինի: Կրեմլ
🟨 Վահագն Խաչատուրյանը Ղազախստանում հանդիպել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: ▫️Տոկաևը հաստատել է Ղազախստանի պատրաստակամությունը հետագայում ևս Ալմաթիի հարթակ տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՄԹ-ն վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ սառեցրել է Վրաստանի հետ նախարարների երկխոսությունը։ ▫️Դադարեցվել են նաև պաշտպանության շուրջ բանակցությունները և կիբերանվտանգության նոր ծրագիրը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թե ինչու ի սկզբանե ծրագիրը չի նախատեսել երկու վալիդատոր, կարող եք նայել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ժամանակները, երբ ներկայացնում էր, ասում՝ ավտոբուս մտնում են առջևի դռնից: ▫️Կարող եք Ձեր գործընկերոջը հարցնել՝ կյանքում տրանսպորտ նստե՞լ է: Սուրեն Գրիգորյանը՝ Իզաբելլա Աբգարյանին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟥 Հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան և 17-ին, 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են հորդառատ անձրևներ և ամպրոպ։ ▫️Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-19-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի, այսօրվա համեմատ՝ մոտ 6-9 աստիճանով։ ՀայՀիդրոմետ
🟨 Ցավում եմ, որ դուք այս մտքերն եք արտահայտում: Ձեզ մոտ չգիտեմ, ուրիշների մոտ այս հարցերը չէին առաջանա։ Տիգրան Ավինյանն արձագանքել է ավագանու անդամի` «թոշակառու երգիչներ բերելու և երևանցիների փողերը ծախսելու» մասին հայտարարությանը։