🟨 Մայրաքաղաքում մաքրման աշխատանքների արագ և արդյունավետ կազմակերպման նպատակով՝ Երևանի քաղաքապետարանի կողմից բոլոր վարչական շրջաններին հատկացվել է ընդհանուր 12 մարդատար մեքենաներ: ▫️Առանձին տարածքներում կառուցվել են սենյակներ՝ հանգստի ժամին մաքրման աշխատակիցների կենսական պայմանները ապահովելու համար: Մի քանի վարչական շրջաններում դրանցից մի քանիսը հանձնվել են շահագործման: Երևանի քաղաքապետարան
🟨🟧 Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով մարզերի մեծ մասում այդ թվում նաև Երևանում տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն: Գագիկ Սուրենյան
🟨 Ուկրաինան կաջակցի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին։ ▫️Պուտինը ցանկանում է հարձակողական գործողություններ ձեռնարկել, Ուկրաինայի վրա առավելագույն ճնշում գործադրել, իսկ հետո ուժի դիրքերից վերջնագրեր ներկայացնել։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Իմ այսօրվա հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ շատ լավ և արդյունավետ էր։ ▫️Քննարկվեցին խաղաղության պայմանագրի բազմաթիվ տարրեր։ Թե՛ նախագահ Պուտինը, թե՛ նախագահ Զելենսկին կցանկանային տեսնել պատերազմի ավարտը։ Մենք, հուսով ենք, հանուն մարդկության կանենք մեր գործը: Դոնալդ Թրամփ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՌԴ և ԱՄՆ նախագահների բանակցությունների շուրջ բացասական ֆոն ստեղծելու համար Կիևը փորձել է ներխուժել Բելգորոդի շրջան։ ▫️Արդյունքում՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել է շուրջ 60 մարդ։ Ներգրավված է եղել մինչև 29 միավոր տեխնիկա։ ՌԴ ՊՆ
🟨 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված: ▫️Սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների: «Գազպրոմ Արմենիա»
🟧 Թրամփը և Պուտինը պայմանավորվել են խաղաղության ճանապարհի հարցում. ▫️էներգետիկ և ենթակառուցվածքային հրադադար, ▫️տեխնիկական բանակցություններ Սև ծովում ռազմածովային հրադադարի նպատակով, ▫️լիակատար զինադադար, ▫️հարատև խաղաղություն։ Սպիտակ տուն
🟨 Պուտինն ու Թրամփը կիսել են այն տեսակետը, որ Իրանը երբեք չպետք է լինի այնպիսի իրավիճակում, որ կարողանա ոչնչացնել Իսրայելին։ Սպիտակ տան մամուլի ծառայություն