🟨 Պուտինը Լուկաշենկոյին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական պարգևով՝ Սբ. Անդրեաս առաքյալի 1-ին կարգի շքանշանով: ▫️Այդ պարգևին օտարերկրյա առաջնորդներից արժանացել են. • Նուրսուլթան Նազարբաև (1998) • Հեյդար Ալիև (2003) • Սի Ծինպին (2017) • Նարենդրա Մոդի (2019)
🟨 Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծին։ ▫️ Դրանով ԵՄ խորհրդին և ժողովրդավարական գործընկերներին կոչ է արվում անհապաղ և նպատակային անհատական պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բագրատ արք. Գալստանյանի նախաձեռնությամբ ակցիա է իրականացվել դատախազության դիմաց, որի ընթացքում նաև ճեպազրույց է տեղի ունեցել։ – Մեծ փորով գործարարները միացե՞լ են Ձեզ։ (լրագրող) – Չգիտեմ մեծ են, փոքր են։ Ես ասել եմ մեծուփոքր, չեմ ասել մեծ։ (Գալստանյան)
🟨 Սեպտեմբերին Հայաստան է այցելել 236,561 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 260,618-ի համեմատ։ ▫️Առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):