🟨 Օդի որակի խնդիրը մեզ մոտ հիմնականում կապված է ինվերսիոն՝ մթնոլորտային շերտի բարձր և ցածր լինելու հետ։ Նոյեմբերից սկսած, երբ մթնոլորտային շերտն իջնում է, խնդիրը ավելի սրվում է մեր արտանետած և հատկապես հարևան երկրներից եկածով։ ▫️Մենք այս խնդրի հետ ապրել ենք տասնամյակներ, և միայն հիմա ենք խորացել՝ հասկանալու իրական պատճառներն ու հանգամանքները։ Տիգրան Ավինյան
🟨 ԱՄՆ-ում ավելի քան 428 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի ձնաբքի պատճառով։ 4 օրվա ընթացքում ավելի քան 16 000 չվերթ է հետաձգվել։ ԱՄՆ առնվազն 22 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել։
🟨 Առաջին օրը, երբ եկա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կապվել է, խոսել ենք, նաև հանդիպում է լինելու։ Ամբողջ ընթացքում աջակցել, օգնել է իմ ընտանիքին։ ▫️Ալեն Սիմոնյանն էլ գալուս օրը զանգել, հայտնել է կնոջս, որ Գևորգը գալիս է։ Շնորհակալ եմ։ Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյան