🟨 Թեհրանը կհարվածի Իսրայելի նավթավերամշակման գործարաններին և գազի հանքավայրերին, եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս
🟨 Այսօր ժամը 16:10-17:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս տեղամասի 12-րդ կմ հատվածում նոր կառուցվող էլեկտրական բաշխիչ կայանից հյուսիս 3,7 կմ հեռավորության վրա կիրականացվի 2 պայթյուն: ՀՀ ՊՆ
🟨 Արևմուտքը սպառազինությունների արտոնյալ մատակարարումների և անվտանգության երաշխիքների դիմաց ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից: Ռուսաստանի ԱԴԾ տնօրեն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հոկտեմբերի 7-ից Աճառյան փողոց հ.32 հասցեից մինչև Աճառյան –Բաբաջանյան փողոցների խաչմերուկ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: ▫️Աճառյան փողոց հ.33/6 հասցեից մինչև Աճառյան փողոց – Աճառյան 1-ին փակուղի խաչմերուկ նույնպես կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան
🟨 Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցնել վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղության մասին, ստում են, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են ձեռքբերում: ▫️Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, երբ դիմում էին ՌԴ-ին պատերազմը կանգնեցնելու համար: Իլհամ Ալիև
🟨 Քիչ առաջ վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող 600 մմ-ոց ջրատարը՝ վայրկյանում 100 լիտր ջրի կորստով: Սկսվել են վթարավերականգնողական աշխատանքերը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հոկտեմբերի 8-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկում: Մասնավորապես` Կոմիտասի պողոտայում «Լամբադա» կամրջի կողմից եկող ուղղությամբ կարգելվի հետադարձը: Երևանի քաղաքապետարան