🟨 Զինված անձինք ներխուժել են Նյու Յորքի Պոկեմոնների խանութ և սպառնալով հաճախորդներին՝ գողացել 100 000 դոլարի ապրանք ու կանխիկ գումար։ ▫️Կողոպուտը տևել է մոտ երեք րոպե։
🟨 Ըստ տեղեկությունների՝ ՆԳՆ-ում փոփոխություններ տեղի կունենան։ ▫️Ոստիկանապետ Արամ Ղազարյանը կնշանակվի Փրկարար ծառայության ղեկավար, իսկ վերջինիս ղեկավար Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանապետ։
🟨 Երևանն ունի իսկական ծննդյան վկայական, որը գրվել է քարի վրա և որտեղ նշված է մեր քաղաքի ծննդյան թվականը: Բայց այդ վկայականը չէր լինի, եթե 19-րդ դարի վերջում Նորքի բնակիչներից մեկը… Իսկ թե ի՞նչ արեց Պապաք Տեր-Ավետիքյանը և ի՞նչ եղավ հետո, կպատմի Մարկ Գրիգորյանը: Երևանի քաղաքապետարան
🟨 Փետրվարի 1-ից Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԹ-ն, Նիդերլանդները և Ֆինլանդիան կենթարկվեն 10% մաքսատուրքի ԱՄՆ ուղարկվող բոլոր ապրանքների համար: Հունիսի 1-ին մաքսատուրքը կբարձրանա մինչև 25%: ▫️Այս մաքսատուրքը պարտադիր է և ուժի մեջ կմնա Գրենլանդիայի գնման հարցով համաձայնությունը։ Դոնալդ Թրամփ