🟨 Այժմ Ադրբեջանն օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը, ինչը համընկնում է Հայաստանի գրեթե ողջ տարածքի հետ։ Իրենք մեզ վստահեցնում են, թե դա տարածքային պահանջ չէ, սակայն տպավորությունը լիովին հակառակն է։ Արարատ Միրզոյան
🟨 Իսրայելի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պերսոնա նոն գրատա է հայտարարել և արգելել նրա մուտքը երկիր: ▫️Որպես պատճառ մատնանշվում է Իրանի հարձակումը միանշանակ չդատապարտելը: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մենք ապրում ենք ժողովրդավարությունում, ինչը հասկանալիորեն մեզ մոտեցնում է ԵՄ-ին, այդ թվում՝ հասարակական արժեքերի համատեքստում։ Սակայն անվտանգության հարցում հայ հասարակությունը հոգեբանորեն կապված էր Ռուսաստանի հետ։ ▫️Այս 2-րդ բաղադրիչն այսօր տապալված է…
🟨 Գաղտնիք չէ այլևս, որ հայ հասարակության մոտ հիասթափություն կա ՌԴ-ից, ռուսական օգնությունից: ▫️Երբ մեր սահմանների վրա հարձակում եղավ, ոչ Ռուսաստանը, ոչ ՀԱՊԿ մյուս գործընկերները չարձագանքեցին։ Արարատ Միրզոյան
🟨 Իրանի Ղոմ քաղաքում հրավառության նյութերի արկղ է պայթել Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման առիթով կազմակորպված տոնակատարության ժամանակ: Կա 2 զոհ:
🟨 ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաք են սկսել «Հանուն Հանրապետության», «Հանրապետություն», «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները: ▫️ 60-օրյա ժամկետում պետք է հավաքվի 50.000 ստորագրություն: ՄԱՆՐՄԱՍՆԵՐ