🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին ստորագրել են երկու քաղաքների միջև «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիրը:
🟨 ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հոկտեմբերի 1-ին կմասնակցի Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին և տնտեսական ֆորումի (ԵՏՖ) լիագումար նիստին։ ՌԴ կառավարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի նիստին։ ▫️Գրիգորյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերի շուրջ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մինչ հոկտեմբերի 1-ը կգտնվի Հռոմում։ ▫️Երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիր: Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
🟨 Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։