🟨 Ելիսեյան պալատում մեկնարկել է Զելենսկու և Մակրոնի երկկողմ հանդիպումը, որից հետո համատեղ բանակցություններ կկայանան Սթիվ Ուիթքոֆֆի և Ջարեդ Քուշների հետ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանն Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբծննդյան հոգևոր երաժշտության փառատոնի, շրջել եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նա բռի մարդ է․ բարձրանում է բեմ և փորձում է մի քիչ ընդօրինակել իմ պարը։ ▫️Նա սպանել է միլիոնավոր մարդկանց, իսկ Կարակասի կենտրոնում ունեն խոշտանգումների խուց, որը հիմա փակում են։ Թրամփը՝ Մադուրոյի մասին
🟨 Հունվարի 6-7-ի գիշերը սպասվում է մոլորակների շքերթ, որը հաջորդ անգամ տեղի կունենա միայն 23-րդ դարում: ▫️Արեգակը, Վեներան և Մարսն իրենց ուղեծրային շարժման արդյունքում կդասավորվեն մեկ գծի վրա։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դանիան հրապարակել է ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարությունը, որով անուղղակիորեն դատապարտում են Դոնալդ Թրամփի դիրքորորշումը Գրենլանդիայի հարցում և ընդգծում, որ Գրենլանդիան Դանիայի անբաժան մասն է։ ▫️Ստորագրել են Մակրոնը, Մերցը, Մելոնին, Տուսկը, Սանչեսը, Սթարմերը և Ֆրեդերիկսենը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նախորդ ամանորի կեսգիշերին ՀՀ-ում հոսանքազրկված էր շուրջ 32.000 բաժանորդ, այս տարի՝ 9200։ Քանի որ ՀԷՑ-ի շուրջ ուշադրությունն ավելի սևեռված էր, իրավիճակը ֆետիշացվեց։ ▫️Ներողություն եմ խնդրում պատճառված անհարմարությունների համար։ Բոլորդ գիտակցում եք, թե ինչ վատթար, մաշված ու ոչ բարեկարգ վիճակում են գտնվում ՀԷՑ-ի բաշխիչ ենթակառուցվածքները։ Այդ իրավիճակով պայմանավորված ու էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճի պարագայում որոշ ենթակայաններում ունեցել ենք վթարային վիճակներ։ Ռոմանոս Պետրոսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Միչիգանում հարցազրույցի ժամանակ ձերբակալվել է Վենեսուելայում Թրամփի գործողությունները քննադատող ակտիվիստը։ ▫️Ըստ ոստիկանության՝ նա փակել էր ճանապարհը և չէր ենթարկվել կարգադրություններին։
🟨 Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում ուխտերթ, որը մեկնարկել է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից և կուղղվի դեպի Սբ. Աստվածածին կաթողիկե եկեղեցի։
🟨 Դոնալդ Թրամփի՝ ուժի միջոցով խաղաղությունը վերադարձ է ջունգլիների օրենքին։ Սա նշանակում է, որ ամենաուժեղը կարող է անել այն, ինչ ուզում է։ Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ