🟨 Եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով, դա սարսափելի սխալ կլինի, քանի որ Իսրայելը շատ կոշտ կպատասխանի։ Բենիամին Նեթանյահու
🟨 Դոնի Ռոստովում անբարենպաստ եղանակի հետևանքով 1 մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել։ ▫️Մինչև 30 մ/վ արագությամբ քամին արմատախիլ է արել ծառեր, պոկել գովազդային վահանակներ և տանիքներ։
🟨 Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված վայրերում առևտրի իրականացման համար կազմվել են արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց։ Երևանի քաղաքապետարան
🟨 Զեստափոնի-Քութայիսի մայրուղում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով վիրավորվել է 13 զբոսաշրջիկ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։
🟨 Ռումինիան բողոք կներկայացնի Ռուսաստանին՝ օդային տարածքի խախտման համար։ Երկրի տարածքում խոցվել է 3-րդ ԱԹՍ-ն։ Նման գործողություններն անընդունելի են։ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դան